Հասարակական

Վերին Լարսի անցակետի մոտակայքում կհատկացվի մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք

1 րոպեի ընթերցում

Վերին Լարսի անցակետի մոտակայքում կհատկացվի մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքային քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 20-ին ՌԴ կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա հատկացնել լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության հետ կապված գործառնություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Նշված կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման և գոյացած հերթերի պատշաճ կառավարման առումով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում