Հասարակական

Վերջին մեկ շաբաթում հաստատվել է Covid-19-ի 60 դեպք

1 րոպեի ընթերցում

Վերջին մեկ շաբաթում հաստատվել է Covid-19-ի 60 դեպք

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 13-19-նընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից` նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 104-ի, որից 412 հազար 693-ը`առողջացման, 8 625-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 25 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 102 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 6 հազար 968 թեստավորում:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 127 հազար 681-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում