Տնտեսություն

Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Տիգրան Ավինյանը գրել է, որ համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։

«Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»,-գրել է Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանից էլ հայտնում են, որ համաձայնագիրը ստորագրել ենԵրևանի քաղաքապետն ու «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքի նախաձեռնած տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում մետրոպոլիտենի զարգացումն առանձնակի նշանակություն ունի:

Մայիսի 24-ին գումարված նիստում Երևանի ավագանին հավանություն էր տվել մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 մլն. դրամ հատկանելու որոշման նախագծին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում