Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ՝ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան և նեյրոկենսաբան, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ԳԱԱ-ից, նշելով, որ պրոֆեսոր Փաթափությանն ունի ակնառու նվաճումներ մոլեկուլային կենսաբանության և նյարդաֆիզիոլոգիայի բնագավառում: 2021 թվականին նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում՝ ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար։

Արտեմ Փաթափությանը ծնվել է 1967 թվականին, Բեյրութում: 1986 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: 1990 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է բջիջների և զարգացման կենսաբանության բնագավառի բակալավրի աստիճան, 1996 թվականին կենսաբանության բնագավառում պաշտպանել է թեկնածուական թեզ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ 2000 թվականին դարձել է «Scripps» հետազոտական ինստիտուտի դասախոս։ 2000-2014 թվականներին որպես հետազոտող հանդես է եկել «Նովարտիս» հետազոտական հիմնադրամում, 2014 թվականից՝ Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում: Ներկայում պրոֆեսոր Փաթափությանը ղեկավարում է ամերիկյան «Scripps» գիտական հաստատության «Փաթափության փորձագիտական տարրալուծարանը»:

Հայերեն العربية English Español Français

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները

Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները

Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանում

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար նշանակվել է ընդհանուր 1,7 մլն դրամի տուգանք

ԱԺ նախագահը Ղարաբաղի բնակչության վերադարձը պետական նպատակ ձևակերպելը կոնֆլիկտածին է համարում

Վրաստանը փակել է «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը՝ ջրի մակարդակի բարձրացման պատճառով