Հասարակական

«Արմենպրես»-ը և Կատարի ազգային լրատվական գործակալությունը լրատվության փոխանակման հուշագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ը և Կատարի ազգային լրատվական գործակալությունը լրատվության փոխանակման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կատար պաշտոնական այցի շրջանակներում «Արմենպրես» լրատվական գործակալության և Կատարի ազգային լրատվական գործակալության միջև լրատվության փոխանակման մասին հուշագիր է ստորագրվել:

«Արմենպրես»-ի անունից հուշագիրը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ Կատարի ազգային լրատվական գործակալության անունից՝ Կատարի Պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանին:

«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը, մեկնաբանելով հուշագրի ստորագրումը, նշել է. ««Արմենպրես»-ն ընդլայնում է համագործակցության աշխարհագրությունը: Մենք բարձր ենք գնահատում Կատարի ազգային լրատվական գործակալության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Արդեն 6 օտար լեզվով, այդ թվում արաբերենով թողարկումը, մեր գործընկերներին հնարավորություն կտա առավել համընդգրկուն տեղեկություն ստանալ Հայաստանի, հայկական աշխարհի, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Կատարի ազգային լրատվական գործակալության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա ամենօրյա հենքի վրա և ավելի օպերատիվ փոխանակել լրատվություն, լուսանկարներ: «Արմենպրես»-ի և Կատարի լրատվական գործակալության համագործակցությունն ավելի կմոտեցնի երկու պետությունները: Ցանկանում եմ հիշեցնել, որ օրեր առաջ «Արմենպրես»-ը ստորագրեց համագործակցության համաձայնագիր Արգենտինայի «ՏԵԼԱՄ» լրատվական գործակալության հետ: Դա նշանակում է, որ «Արմենպրես»-ի գործընկերների աշխարհագրությունն ընդգրկուն է՝ Ասիայից մինչև Լատինական Ամերիկա, Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք և Պարսից ծոցի երկրներ: Մենք ձգտում ենք գործակցության այս ձևաչափով մեր ընթերցողներին առավել հասանելի դարձնել տեղեկատվությունը աշխարհի տարբեր կողմերից»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում