Հասարակական

Իսպանիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գիրքը

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գիրքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գիրքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այս կապակցությամբ հունիսի 13-ին դեսպան Սոս Ավետիսյանն ընդունել է գրքի հեղինակ, Մադրիդի CEU San Pablo համալսարանի դասախոս, քաղաքական վերլուծաբան, լրագրող Ռիկարդո Ռուիս դե լա Սերնային։

Դեսպանն ընդգծել է գրքի հրատարակման կարևորությունը՝ Իսպանիայում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման գործում։

Գիրքը հասանելի է Իսպանիայի բոլոր գրախանութներում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում