Փոխգործակցության մակարդակը նկատելիորեն դրական է․ Բունդեսթագի պատգամավորը՝ հայ-գերմանական հարաբերությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանն ընդգծում է Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ լավ հարաբերությունները։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Թիլ Մանսմանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը բարդ իրադրության մեջ է, քանի որ աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համատեքստում բախվում է շատ սթրեսային գործոնների։ «Գերմանիան աջակցում է Հայաստանին, քանի որ երկու երկրները ընդհանուր արժեքներ են դավանում»,- ասել է Մանսմանը։

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների զարգացման ինչպիսի ներուժ է տեսնում՝ Թիլ Մանսմանն ասել է․ «Հայաստանում կրթության և մշակույթի ոլորտում Գերմանիայի քաղաքականությունը ուղղված է թե դպրոցներում, թե համալսարաններում գերմաներենի՝ որպես օտար լեզվի տարածմանը: Ակադեմիական փոխանակման գերմանական ծառայությունը և Արտասահմանյան դպրոցների կենտրոնական գործակալության դաշնային գրասենյակը Հայաստանում գերմանացի աշխատակիցների անձնակազմ ունեն: 2017 թվականի սկզբին Երևանում Գյոթե կենտրոն է բացվել, նույն շենքում է նաև Լեզվի ուսուցման կենտրոնը: Գերմանական և հայկական բուհերի միջև կան բազմաթիվ համագործակցության համաձայնագրեր: Բացի այդ, Բեռլինում ԹՈՒՄՈ կենտրոն կա, որի նպատակը թվայնացման և ծրագրային ապահովման բացարձակապես անվճար ուսուցումն է: Ֆրիդրի Էբերտ, Կոնրադ Ադենաուեր քաղաքական հիմնադրամները, Ֆրիդրիխ Նաումանի և Հենրիխ Բյոլի հիմնադրամները, ինչպես նաև Մեծահասակների կրթության գերմանական ասոցիացիան և Միջազգային իրավական համագործակցության գերմանական ֆոնդը գրասենյակներ ունեն Երևանում, որոնք համալրված են տեղացի աշխատակիցներով»:

Հարցին, թե որպես գերմանա-հայկական ֆորումի նախագահ՝ ինչպե՞ս է գնահատում ֆորումի դերը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում, Մանսմանն նշել է, որ փոխգործակցության ներկա ճանապարհը նկատելիորեն դրական է: «Ես շարունակում եմ նվիրված մնալ հայ-գերմանական բարեկամությանը»,- նշել է նա:

Շանթ Խլղաթյան

Հայերեն English Русский

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան