ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի հիմնական համաձայնագրի կնքումը բանակցային փուլում է. Քերոբյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2.74 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 20.7 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:

Նրա խոսքով՝ արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2021 թվականին կազմել է 888.8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 25.2 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 1.85 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 18.6 տոկոսով:

«Ներդրումները 2021 թվականին ՀՀ տնտեսության իրական հատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32.4 միլիարդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար աճելով 111.8 միլիարդ դրամով: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը ԵԱՏՄ երկրներից կազմել է 40.1 միլիարդ դրամ, ինչը 2020 թվականի նկատմամբ աճել է 99.7 միլիարդ դրամով»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ ներդրումները կատարվել են հիմնականում Ռուսաստանից 32.4 միլիարդ դրամ՝ հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտում, և Բելառուսից 6.9 միլիոն դրամ՝ մեծածախ առևտրի ոլորտում:

Անդրադառնալով սակագնային կարգավորման ոլորտին, Քերոբյանն ասաց, որ 2021 թվականին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից ընդունվել է սակագնային կարգավորման 18 որոշում:

Վահան Քերոբյանն ասաց, որ ՀՀ առևտրաշրջանառությունը Իրանի հետ 2021 թվականին կազմել է 502.8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 25.2 տոկոսով:

«Իրականում առևտրաշրջանառության աճի տեմպը էապես ավելի բարձր էր: Այն զգալիորեն վնասվել է անցած տարվա աշնանը բեռնափոխադրումների առումով առաջացած խնդիրների պատճառով: Գորիս -Կապան ճանապարհի մի հատված մեր հսկողությունից դուրս մնաց, դրա պատճառով ապրանքաշրջանառության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ 2021 թվականին ՀՀ առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է 30.7տոկոսով, Սերբիայի հետ 20.6 տոկոսով:

«Այժմ տարբեր բանակցային փուլերում են գտնվում ԵԱՏՄ անդամ երկրների և Իսրայելի , Եգիպտոսի, Հնդկաստանի, և նաև ԵԱՏՄ երկրների և Իրանի արդեն ոչ ժամանակավոր, այլ հիմնական ազատ առևտրի համաձայնագրի կնքումը»,-հավելեց նա:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով