ՏՀԶԿ երկրներում գնաճն ապրիլին հասել է 9.2 տոկոսի. ամենաբարձր գնաճը՝ 70 տոկոս, գրանցվել է Թուրքիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում 2022 թվականի ապրիլին գնաճը հասել է 9.2 տոկոսի, պարենային ապրանքների և ծառայությունների գների աճն արագացել է, ամենաբարձր գնաճը գրանցվել է Թուրքիայում՝ 70 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած տվյալները:

Նշվում է, որ սպառողական գները ՏՀԶԿ-ում 2022 թվականի ապրիլին աճել են 9,2 տոկոսով՝ 2022 թվականի մարտի 8,8 տոկոսի համեմատ:

Պարենային ապրանքների գնաճը կազմակերպության երկրներում շարունակել է կտրուկ աճել՝ 2022 թվականի ապրիլին հասնելով 11.5 տոկոսի ՝ մարտի 10 տոկոսի դիմաց։ Ծառայությունների գներն արագացել են կազմակերպության երկրների մեծ մասում, 2022 թվականի ապրիլին ՏՀԶԿ 33 երկրներում միջինը աճել է 4.4 տոկոսով՝ համեմատած մարտի 3.9 տոկոսի հետ:

Գների զարգացումները որոշակիորեն տարբերվել են երկրներում: Կազմակերպության 9 երկիր գրանցել է երկնիշ գնաճ, ամենաբարձր գնաճերը գրանցվել են Թուրքիայում և Էստոնիայում: Ի հակադրություն սրա՝ գնաճը նվազել է ՏՀԶԿ 5 երկրում, այդ թվում՝ Իտալիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում:

Այսպիսով, Թուրքիայում գնաճը ապրիլին կազմել է 70 տոկոս, Էստոնիայում՝ 18.9 տոկոս: Ըստ տարբեր երկրների գնաճի տվյալների վերաբերյալ հրապարակված ցուցակի՝ Լիտվայում գնաճն ապրիլին կազմել է 16.8 տոկոս, Չեխիայում՝ 14.2 տոկոս, Լատվիայում՝ 13 տոկոս: Ըստ կազմակերպության հրապարակման՝ ԵՄ-ում գնաճն ապրիլին կազմել է 8.1 տոկոս:

Հայերեն English Français Русский

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ