Հասարակական

Դեսպան Կարապետյանը հանդիպել է Ուկրանիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Կարապետյանը հանդիպել է Ուկրանիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրանիայուն Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակեցլ Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Մերի Հակոբյանը ներկայացրել է Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում առաջացած մարտահրավերները: Նշվել է, որ հրատապ խնդիրներից է տարածքների ականազերծումը:

Նախարարի տեղակալն ընդգծել է Ուկրաինայի ՆԳՆ-ի պատրաստակամությունը խորացնելու հայ գործընկերների հետ արդեն իսկ ձևավորված լավ հարաբերությունները, մասնավորապես՝ կիսվել Ուկրաինայի ձեռք բերված մեծ փորձով ոստիկանության բարեփոխման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում