Տնտեսություն

ՀՀ բոլոր քաղաքացիները 2024 թվականից պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Փաշինյանն ընդգծեց քաղաքական վճռականությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ բոլոր քաղաքացիները 2024 թվականից պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Փաշինյանն ընդգծեց քաղաքական վճռականությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց իշխող քաղաքական ուժի քաղաքական վճռականությունը՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն իր ելույթում:

«Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023 թվականի եկամուտների համար»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ դա շատ կարևոր տնտեսական, քաղաքական և քաղաքակրթական նշանակություն ունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում