Հասարակական

Ընդդիմության ակցիայի 2 մասնակից և 2 ոստիկան կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից տեղափոխվել են հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Ընդդիմության ակցիայի 2 մասնակից և 2 ոստիկան կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,-նշել է Շուշան Դանիելյանն՝ ավելացնելով, որ 4 քաղաքացիներից 2-ը ոստիկանության ծառայողներ են:

«Դիմադրության» շարժման անդամները մայիսի 30-ի առավոտից Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել մայրաքաղաքի փողոցներով: Շարժման մասնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ակցիայի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց էր սկսվել, որի հետևանքով էլ ոստիկաններն ու քաղաքացիները վնասվածքներ են ստացել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում