Ընդդիմադիրները կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են. պատգամավորները ցանկանում են շենք մտնել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամները մայիսի 30-ի առավոտից Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել մայրաքաղաքի փողոցներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս պահին երթի մասնակիցները Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են:

Երթի մեկնարկից առաջ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ տարբեր պետական գերատեսչություններից փորձելու են ճշտել իրենց դիրքորոշումը այն հայտարարության վերաբերյալ, որը ներառել են հունիսի 3-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:

Ընդդիմադիրները փորձելու են պարզել պետական գերատեսչությունների ղեկավարների դիրքորոշումները հայտարարության մեջ ներառված հետևյալ սկզբունքների վերաբերյալ.

Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կբարձրանան նախարարությունների շենք, կհանդիպեն կոնկրետ նախարարների հասկանալու համար՝ նրանք կողմ են, թե դեմ այն փաստաթղթին, որ իրենք հրապարակել են: Սաղաթելյանը ոստիկաններին կոչ արեց ապահովել, որպեսզի պատգամավորները բարձրանան նախարարությունների շենք:

Պատգամավորները հստակեցրեցին, որ պատրաստվում են այցելել երրորդ մասնաշենքի բոլոր նախարարությունների ղեկավարներին, ոստիկանության ներկայացուցիչները, սակայն նշեցին, որ պետք է ճշտեն՝ արդյոք նախարարները պատրաստ են նրանց ընդունել, որից հետո միայն ապահովեն պատգամավորների մուտքը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ոստիկաններին կոչ արեց առանց լարվածության թույլ տալ շենք մտնել, ոստիկանները շարունակ պնդում էին, որ կարող են պատգամավորների մուտքը թույլատրել միայն համապատասխան ճշտումներ անելուց հետո: Ագնեսա Խամոյանն էլ պնդեց, որ պատգամավորները պետք է անխոչընդոտ մուտք ունենան շենք:

Իշխան Սաղաթելյանն էլ հավելեց, որ պատգամավորները շատ քաղաքակիրթ, առանց լարվածություն ստեղծելու մտնելու են շենք, փորձելու են ճշտել նախարարների դիրքորոշումը իրենց առաջադրած սկզբունքների վերաբերյալ: Սաղաթելյանը նշեց, որ ոստիկանները 5 րոպեում պետք է ճշտումներն անեն և թույլ տան իրենց մուտքը:

Մինչ ոստիկանությունը ճշտումներ էր անում, ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը և շենք մտնել: Ոստիկանների և ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց: Այդ ընթացքում վատացավ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը:

Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց որոշակիորեն հանդարտեցնել իրավիճակը:

Իշխան Սաղաթելյանն այնուհետև հավաքավածներին կոչ արեց հավաքվել շենքի մուտքի մոտ և արգելափակել այն: Նրա խոսքով՝ եթե իրենց թույլ չեն տալիս շենք մտնել, ապա ուրիշ ոչ ոք այդ մուտքով շենք չպետք է մտնի:

Սաղաթելյանը հայտարարեց, որ չեն հեռանալու, քանի դեռ նախարարների հետ չեն հանդիպել:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել