Հասարակական

Վանաձորցի հրշեջ-փրկարարը Գինեսի ռեկորդ է սահմանել

1 րոպեի ընթերցում

Վանաձորցի հրշեջ-փրկարարը Գինեսի ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 2 ՀՓՋ փրկարար Զորիկ Պողոսյանը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԻՆ-ից, բարձրացնելով 175 կգ ծանրաձողը՝ ուսերին դրած 1 մ 90 սմ կքանստած քայլել է, ապա շրջադարձ կատարել և կանգնել: Զորիկի համար սա թվով արդեն համաշխարհային հինգերորդ ռեկորդն էր:

Լոռու մարզային փրկարարական վարչության բացօթյա տարածքում անցկացված միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի «Դյուցազնագրքի» ասոցիացիայի ղեկավար Վարդան Թովմասյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում