ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 27-ին ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները:

Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Հայերեն English Español Français Русский

Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ալբանիայում ցուցարարները ներխուժել են Էկոնոմիկայի նախարարության շենք

Լիբանանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Իսրայելի կողմից շարունակական էսկալացիան

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին

Թրամփը հայտարարել է, որ Իրանին կհարվածի շատ հզոր ռումբով, բայց ոչ՝ միջուկային

Ալիևին ասել եմ, որ իր հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում. Ալեն Սիմոնյան

COP17-ի կարևորությունը Հայաստանի համար. մեկնաբանում են նախարարները

Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանում

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. սեպտեմբեր, 2026

Միրզոյանն անկլավ-էքսկլավների հարցը խոչընդոտ չի համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար