Վարչապետն առաջին եռամսյակի 8.6 տոկոս տնտեսական աճը շատ լավ ցուցանիշ է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի ապրիլին Հայաստանում գրանցված և աշխատավարձով վճարվող աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել: Ապրիլ ամսվա տվյալներով՝ Հանրապետությունում առկա է 664 հազար 736 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդի՝ 2021 թվականի դեկտեմբերի ցուցանիշի նկատմամբ ավել է 5265-ով, 2021 ապրիլի նկատմամբ 28 հազար 32-ով, իսկ 2018 թվականի ապրիլի նկատմամբ ՝ 123 հազար 310-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վիճակագրության կոմիտեի հրապարակած տնտեսական ցուցանիշներին:

Նա նշեց, որ առաջին եռամսյակի 8.6 տոկոս տնտեսական աճը շատ լավ ցուցանիշ է:

Աշխատավարձերի աճի ցուցանիշներին անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ նախորդ տարվա ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 21 հազար դրամ, իսկ 2018 թվականի ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 60 հազար դրամ:

«Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք 8.8 տոկոս տնտեսական ակտիվության աճ, իսկ չորս ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 9.4 տոկոս է: Ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ մենք ունենք շինարարության ծավալների 15.6 տոկոս աճ, առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նկատմամբ 9 տոկոս աճ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մայիսի առաջին 22 օրերը ներառյալ նախորդ տարվա համեմատ ունենք 574 միլիարդ 697 միլիոն դրամի լրացուցիչ առևտրաշրջանառություն, ինչը կազմում է ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դոլար:

«Մեր առևտրային շրջանառությունը այդքանով աճել է, իսկ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով այս տարվա մինչև մայիսի 20-ը նախորդ տարվա նկատմամբ 15 միլիոն հատով ավել գործարք ենք ունեցել, ինչը շատ կարևոր է: Կարևոր է նաև արտահանման աճը՝ ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 19.87 տոկոս, իսկ չորս ամիսը չորս ամսվա նկատմամբ ՝ 25.2 տոկոս արտահանման աճ ենք ունեցել»,-նշեց նա:

Անդրադառնալով ծախսային մասին՝ Փաշինյանն ասաց, որ առաջին եռամսյակում 28 միլիարդ դրամով պակաս ծախս են կատարել: «Պահանջում եմ բոլոր գերատեսչություններին ուշադիր հետևել բյուջեին՝ որպես իրենց ամենօրյա աշխատանքային փաստաթուղթ: Հանրային նպատակի համար նախատեսված գումարը չծախսելը ևս վատնելու ձև է: Մեր ամեն չիրականացված ծրագիր ազդում է տնտեսական ցուցանիշների վրա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն Español

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան