Կառավարությունը բնակարանների և անհատական բնակելի տների վերանորոգման աշխատանքների համար սուբսիդավորվող վարկ կտրամադրի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար սուբսիդավորվող վարկ կտրամադրի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Նրա խոսքով՝ վարկառուն վարկ ստանալու նպատակով պետք է դիմի ֆինանսական կառույց՝ ներկայացնելով վերանորոգվող բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրա­վունքի գրանցման վկայականը, ապա կստուգվի վարկառուի վարկավորման պայմանների համապատաս­խանությունը ծրագրի պայմաններին, և ապա նոր կտրամադրվի վարկը:

«Պայմանագրով սահ­մանված կարգով և ժամկետում ապահովվում է շահառուների մասով սուբսիդա­վոր­ման ենթակա գումարների փոխանցումը ֆինանսական կառույցի հատուկ հաշվին»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում բնակֆոնդի մաշվածության հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք՝ հատկապես գյուղական վայրերում: Ծրագրի պարտադիր պայման է, որ վարկի 30 տոկոսը պետք է օգտագործվի էներգախնայողության համար:

«Հույս ունենք, որ այս ծրագրի իրականացման արդյունքում մասնավոր հատվածում աշխատատեղեր կստեղծվեն և արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները այստեղ կկարողանան սեզոնային աշխատանք անել և իրենց եկամուտներն ապահովել»,-հավելեց նա:

Վարչապետի խոսքով՝ ծրագրով փորձ է արվում տարածքների համաչափ զարգացման տրամաբանության մեջ էլ ինչ-որ բան անել:

«Վարկը առավելագույնը 14 տոկոսով է տրամադրվելու՝ 7 տարով: Կառավարության սուբսիդավորմամբ՝ սահմանամերձ բնակավայրերի և գյուղերի համար վարկի տոկոսը կլինի 0 տոկոս, գյուղական համայնքներինը կլինի 2 տոկոս, Երևանից դուրս քաղաքային համայնքներում կլինի 3 տոկոս, Երևանում՝ 5 տոկոս»,-ասաց վարչապետը, հավելելով, որ ծրագրով ստացված վարկային միջոցների 70 տոկոսը պետք է ծախսվի անկանխիկ, որն իր հերթին կհանգեցնի առևտրաշրջանառության մեջ ստվերի կրճատմանը:

Հայերեն Español Русский

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում