Հայ-չինական բարեկամական նոր ծրագիրը մեկնարկեց Արագածոտնի մարզից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի դեսպանատունը սկսում է նոր ծրագիր, որի նպատակն է նպաստել մարզերի զարգացմանը, առաջընթացին կրթության, զբոսաշրջության ինչպես նաև առևտրաշրջանառության և բիզնեսի ոլորտներում: Նոր ծրագիրը մեկնարկելու է Արագածոտնի մարզից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը շեշտեց, որ ցանկանում են համագործակցել Հայաստանի բոլոր մարզերի հետ:

«Ես Հայաստան եկել եմ 2020 թվականի նոյեմբերին: Համավարակի պատճառով չեմ հասցրել այցելել Հայաստանի մարզեր, և այս ծրագիրը հիանալի հնարավորություն է այդ բացը լրացնելու համար: Ծրագիրը սկսեցինք Արագածոտնի մարզից և կշարունակենք մնացած մարզերի հետ նույնպես զարգացնել հարաբերությունները: Մենք նաև ցանկանում ենք Չինաստանն ավելի շատ ներկայացնել հայ ժողովրդին ՝ գրքեր թարգմանելով և մի շարք միջոցառումներ իրականացնելով, որպեսզի հայ ժողովուրդը ճանաչի և ավելի հետաքրքրվի Չինաստանով: Պլանավորում ենք Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ խոսել, ներկայացնել այսօրվա մեր այցը Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց, որպեսզի կարողանան համագործակցել և կրթության ոլորտը զարգացնել Արագածոտնի մարզում»,-ասաց դեսպանը:

Դեսպանը նշեց, որ Հայաստանի մարզերի հետ համագործակցության շրջանակում նախատեսում են զարգացնել զբոսաշրջության ոլորտը, փորձելու են այնպես անել, որ չինացիներն ավելի լավ ճանաչեն Հայաստանը:

«Այսօրվա մեր հանդիպմանը քննարկեցինք, թե Արագածոտնի մարզում ի՞նչ ապրանքներ կան, որ կհետաքրքրեն Չինաստանի ժողովրդին և ինչ ապրանքներ կարող են արտահանվել Չինաստան»,-ասաց դեսպանը:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ասաց, որ համագործակցության առաջարկը եղել է Չինաստանի դեսպանատան կողմից, ինչը սիրով ընդունել են:

«Այսօրվա մեր հանդիպումը շատ արդյունավետ էր, և հուսով եմ՝ սկիզբ կդնի մեր համագործակցությանը մի շարք ոլորտներում: Մենք տարբեր թեմաներ քննարկեցինք մեծարգո դեսպանի հետ, թե՛ կրթության, թե՛ մշակութային և բիզնես ոլորտներում համագործակցություն սկսելու ուղղությամբ: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել երկրորդ անգամ հանդիպելու և ավելի առարկայական խոսելու, թե ինչ ձևաչափով ներդնենք չինարեն լեզվի ուսուցումը մեր դպրոցներում, ինչպես նաև նպատակներ ունենք իրականացնել «Չինաստանի օրեր» Արագածոտնի մարզում: Նաև բիզնես ոլորտում համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցինք »,- ասաց մարզպետը:

Նա նշեց, որ հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ դեսպանին շատ հետաքրքրում էր գինեգործությունը, իսկ Արագածոտնի մարզը այդ առումով շատ զարգացած է, և գինու արտադրության ոլորտում ունեն բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք շատ լավ արդյունքներ են գրանցել: «Կարծում եմ, որ հաջորդ հանդիպման ժամանակ շատ ավելի խորքային կքննարկենք գինեգործության հարցը, որը և՛ դեսպանին է հետաքրքրում, և՛ մեզ համար շատ առաջնային ոլորտ է»,- ասաց նա:

Հայերեն English Русский

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը