Ընդդիմադիրների շարքում կան անձինք, որոնց նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում․ Սրբուհի Գալյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընդդիմադիրների շարքում կան անձինք, որոնց նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձմանվարույթ է իրականացվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմադիր գործընկերների շարքում կա՞ն մարդիկ, որոնց նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքիբռնագանձմանվարույթ է իրականացվում։

«Այո, կան, բայց մի բան էի ուզում նշել, որ իրավական պետության կառուցման ճանապարհին կան միջազգայնորեն ընդունված իրավական գործիքներ, որոնք այսպես թե այնպես պետք է զարգացած պետությունները ունենան, և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը հենց այդ կարևորագույն գործիքներից մեկն է։ Կարծում եմ, որ ոչ մի դեպքում մենք՝ որպես իրավական պետության ներկայացուցիչներ այս գաղափարներից, իհարկե, հրաժարվել չենք կարող»,- ասաց Գալյանը։

Ըստ Գալյանի՝ Ազգային ժողովում ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը հենց միտված է այդ ինստիտուտի առավել արդյունավետ կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում՝ ցանկացած ժամանակում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր հերթին հարցրեց, թե փողոցային պայքարին մասնակցող ընդդիմության քանի՞ ներկայացուցիչ է անցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Գալյանը պատասխանեց, որ այս պահին կդժվարանա թիվ ասել, միևնույն ժամանակ շեշտելով՝ Դատախազության համար իրականում էական նշանակություն չունի, թե գործով անցնող անձը ընդդիմադիր է, թե իշխանամետ է կամ ինչ քաղաքական հայացքներ ունի։

« Մեզ համար տարբերություն չկա, մենք ունենք իրավական գործընթաց և իրացնում ենք մեր օրենսդրական լիազորությունները, որոնք վերապահված են իրավասու մարմնին։ Ընդդիմադիր է, իշխանամետ է, ազգային պատկանելիությունը որևէ նշանակություն չունի վարույթ իրականացնող մարմնի համար»,- ասաց Գալյանը։

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել