30 տարվա դիվանագիտական հարաբերությունը խոսում է նաև 30 տարվա ընկերության մասին. Ուրուգվայի դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ուրուգվայի դեսպան Էդուարդո Ռոսենբրոկն ընդգծում է, որ Հայաստանն ու Ուրուգվայը իրականացնում են մի շարք քայլեր երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:

Մայիսի 27-ին նշում լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

«Արմենպրես»-իհետ զրույցում Հայաստանում Ուրուգվայի դեսպան Էդուարդո Ռոսենբրոկը շեշտեց, որ Ուրուգվայը շատ կարևորում է երկու երկրների միջև հարաբերություները: «30 տարվա անխափան դիվանագիտական հարաբերությունները խոսում են նաև 30 տարվա ընկերության մասին»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանում Ուրուգվայի դեսպանատան բացումը պատմական իրադարձություն էր, քանի որ մինչ այդ Ուրուգվայը երբեք Հայաստանում քաղաքական ներկայացուցչություն չի ունեցել:

«Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր ընկերությունն էլ ավելի ամրապնդվելու է այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին՝ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության երկար սպասված բացմամբ, ինչի շնորհիվ հիմք կդրվի էլ ավելի ամուր և երկարատև հարաբերությունների»,- ասաց Էդուարդո Ռոսենբրոկը:

Ուրուգվայն առաջինն է պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Դեսպանն ընդգծում է, որ Ուրուգվայը, լինելով փոքր երկիր, բայց միաժամանակ ունենալով շատ մեծ և ակտիվ հայկական սփյուռք, որպես մարդասիրական ժեստ արել է այդ քայլը:

«Հայոց ցեղասպանությունը ընդունելը շատ կարևոր քայլ էր, և Ուրուգվայից շատ մեծ ջանքեր պահանջվեց դա անելու համար: Ուրուգվայը առաջինն էր, որը, կարելի է ասել, քայլ արեց, որպեսզի հիմք դրվի Հայոց ցեղասպանության ճանաչմանը և օրինակ ծառայեց մնացած երկրների համար: Մեր երկիրը հետագայում նույնպես շարունակելու է և ամեն կերպ աջակցելու է Ցեղասպանության ճանաչմանը»,- ասաց նա:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Միջոցառման ընթացքում Ուրուգվայի հայ համայնքի կողմից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնվեցին Հայոց պատմության, Հայ Դատի և Հայոց ցեղասպանության մասին մի շարք կարևոր նյութեր՝ ազդագրեր, թռուցիկներ, գրքեր:

Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայերեն English Español Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը