Հայտնի է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցույթի հաղթողը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցույթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ հանձնախմբի և քաղաքացիների կարծիքները համընկել են:

«Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար: Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի»,-նշել է Գագիկ Ծառուկյանը։

Ընթացիկ տարվա հունվարին Գագիկ Ծառուկյանն ու իր ընտանիքը հայտնել էին Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնության մասին: Այն հանրային լայն քննարկման թեմա էր դարձել: Նա նշել էր, որ Քրիստոսի արձանը երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա: Հայտարարվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի ստեղծման մրցույթ: Քաղաքացիների քվեարկության ու հանձնախմբի որոշման արդյունքում հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը:

Հայերեն Français

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն ԱԱ-ում

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել երկարաձգել Արևմտյան Սահարայում առաքելության գործունեության ժամկետը. լրատվամիջոցներ

Բյուրականի աստղադիտարանում ներկայացվել է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույց

Միրզոյանն ու Ռաջին քննարկել են Հայատանի և Լիբանանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության զարգացման հարցեր

Փարիզում բողոքի ցույցերի պատճառով հոկտեմբերի 31-ին կփակվի մետրոպոլիտենի 40 կայարան