Հասարակական

Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցից աշխատակից է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցից աշխատակից է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոթքի հանքավայրի ուղղությամբ մայիսի 7-ին ադրբեջանցիների կողմից արձակած կրակոցից վիրավորվել է հանքավայրի աշխատակիցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կրակոցները սկսվել են դեռ մայիսի 6-ի երեկոյան ժամին, սակայն ավելի ինտենսիվ են դարձել մայիսի 7- ի կեսօրին: «Վիրավորը հանքավայրի հորատողն է: Նա գտնվում է հոսպիտալում, վիճակը կայուն է: Տղամարդը վիրավորվել է ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի»,-ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ հանքավայրը դադարեցրել է աշխատանքը, տեղի է ունեցել աշխատակիցների տարհանում: Այս պահին կրակոցներ չկան:

Դեպքի հետ կապված պարզաբանում ստանալու համար «Արմենպրես»-ը դիմել է պաշտպանության նախարարությանը, որտեղից տեղեկացրին,որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում