ՀՀ նախագահի խմբագրած գիրքը ներկայացվեց ընթերցողների դատին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 06 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրության դատին ներկայացվեց Ռիչարդ Հ. Թալերի «Սխալ վարքագիծ» նոր մասնագիտական գիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Անգլերենից այն թարգմանել է Նունե Գաբրիելյանը, իսկ խմբագրել՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր խոսքում նշեց, որ այս գրքի հայերեն թարգմանությունը իր և մյուս տնտեսագետների համար մեծ նշանակություն ունի:

««Սխալ վարքագիծը» հետաքրքրաշարժ պատմություն է ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին: Եվ այս թարգմանությունը ավելի շատ գիրք է տնտեսագետների և գործարարների համար, իրենց առօրյա տնտեսական գործունեության համար, որտեղ կգտնեն նաև շատ հարցերի պատասխաններ, թե իրենց բիզնես գործունեության մեջ ինչո՞ւ մի բանը ստացվեց, մյուսը՝ ոչ: Հեղինակը եղել է գործնական տնտեսագետ և իր բոլոր եզրակացությունների մեջ որևիցե կարծիք չի հայտնել մինչև թվերի հետ չի աշխատել և ուսումնասիրություններ չի կատարել: Եվ իր խորհուրդը մեզ՝ տնտեսագետներիս սա է՝ հավաքեք թվեր, տվյալներ և նոր դրանից հետո կարող եք ընդհանուր եզրակացություններ անել»,- ասաց նախագահը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թալերն իր ողջ կարիերայի ընթացքում ուսումնասիրել է արմատական այն գաղափարը, որ տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող, կանխատեսելի մարդն է:

«Պոլիտեխնիկական համալսարանը, լինելով ինժեներական կրթության և գիտելիքի կենտրոնատեղի, ողջունում է առհասարակ նմանօրինակ միջոցառումները և իր պատրաստակամությունն է հայտնում այս միջոցով և մեր հնարավորությունների շրջանակում գիտելիքը տարածել: Այս գրքում, ըստ էության, այնպիսի մոտեցումներ կան, որոնք ոչ ֆորմալ են և ծնվել են գիտության, փիլիսոփայության և հոգեբանության համադրության արդյունքում»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր փիլիսոփայությունն ու հոգեբանությունը և շատ երիտասարդ ինժեներներ, ծանոթանալով այս գրքի բովանդակությանը, ավելի կմոտենան մասնագիտական գործունեությանը:

Միջոցառման ընթացքում Թալերի սկզբունքների և գաղափարախոսության մասին ելույթներ ունեցան և քննարկումներ իրականացրեցին ոլորտի առաջատար մասնագետներ:

Նշենք, որ գրքի տպագրության հովանավորն է «Ապավեն» ընկերության տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Հայերեն English Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ