ՀՀ-ում 4 ամսում դյուրացված նոր կարգով 300-ից ավելի օտարերկրացի ստացել է աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022 թվականի առաջին 4 ամիսներին 300-ից ավելի օտրարեկրացու տրամադրվել է աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ՝ Workpermit.am կայքի միջոցով դյուրացված կարգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվեց Հայաստանում օտարերկրացի մասնագետների աշխատելու իրավունքի ստացման գործընթացից:

Ղազարյանը հիշեցրեց, որ 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Օտարերկրացիաների մասին» և հարակից օրենքներում փոփոխությունները: «Դրանով դյուրացվել է ՀՀ-ում աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման կարգը, և թվայնացվել է ամբողջ գործընթացը: Եթե մինչև օրենսդրական փոփոխությունների իրականացումն այդ գործընթացն իրականացվում էր երկու տարբեր վարչական մարմինների կողմից, և ամբողջ գործընթացը կարող էր տևել 2 ամիս և ավելի, ներկայումս այն իրականացվում է թվայնացված էլեկտրոնային հարթակի՝ Workpermit.am կայքի միջոցով, և ամբողջ գործընթացը տևում է առավելագույնը 30 օր»,- ասաց նա:

ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն ԵԱՏՄ մասին պայմանագրի 96-րդ հոդվածով ազատված են աշխատանքի նման թույլտվություն և կացության կարգավիճակ ստանալու պարտավորությունից, կարող են տվյալ հարթակի միջոցով ստանալ օրինական բնակությունը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի տրամադրումը տևում է առավելագույնը 1 շաբաթ: Այսպիսով, ըստ Ղազարյանի՝ պետությունը էականորեն բարելավում արել է, իսկ առավել դյուրացնելու և բարձր որակավորում ունեցող մասնագետների համար ընթացակարգերն առավել պարզեցնելու հնարավորությունները դիտարկում են:

Հակոբ Արշակյանն էլ ընգծեց, որ օտարերկրացի մասնագետները դյուրացված կարգով կարող են ներգրավվել ընկերություններում և կայքի միջոցով դյուրացված կարգով ստանալ աշխատանքի և Հայաստանում ապրելու իրավունք:

Ղազարյանն էլ հավելեց. «Առաջին 4 ամիսների ընթացքում արդեն 300-ից ավել նմանտիպ կացության կարգավիճակ է տրամադրվել, դիմումները 500-ից ավելի են»:

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի