Տնտեսություն

2022թ․ ապրիլ ամսվա համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 31 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 231.3 մլրդ դրամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«2022թ․ ապրիլ ամսվա համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 31 մլրդ դրամով կամ 15.5%-ով։ 2021թ․ ապրիլ ամսվա համեմատ հավաքագրված գումարն ավելի է 51.2 մլրդ. դրամով կամ 28.4%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը։

Այսպես, 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) քանակը կազմել է 178.2 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը` 2.6 տրլն դրամ։ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների քանակն ավելացել է 14.3 մլն հատով կամ 8.7%-ով, իսկ գումարային արտահայտությամբ աճը կազմել է 526.3 մլրդ դրամ կամ 24.9%»,- նշված է գրառման մեջ:

Հայերեն English Русский

Ռուսաստանը պատրաստ է զինադադարի, եթե Ուկրաինան դադարեցնի զորահավաքն ու զենք չստանա․ Նեբեզնյա

Կարեն Խաչանովը դուրս մնաց «Ռոլան Գարոս»-ից

Թրամփի առևտրային պատերազմը ընկերություններին հասցրել է առնվազն 34 միլիարդ դոլարի վնաս. Reuters

ԱՍՀ նախարար Մկրտչյանի նախագահությամբ կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նոր կազմով առաջին նիստը

ՌԴ ԱԻՆ-ը կվերակառուցի խորհրդային ժամանակվա ռմբապաստարանները

Ղազախ գործարարը 100 աշխատակցի բնակարան է նվիրել աշխատանքի համար

ԱՄՆ նախագահը մեղադրել է Չինաստանին առևտրային պայմանավորվածությունները խախտելու մեջ

ԱրարատԲանկ․ սա պարզապես խաղ չէր, այլ կյանքեր փոխելու հնարավորություն

ԿԲ կայքը և ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը