Հասարակական

Հնդկաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Կիշան Դան Դեվալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանության «Թվիթեր»-ի միկրոբլոկը:

«Այսօր Հայաստանում նշվում է հայերի հիշատակի օրվա 107-րդ տարելիցը: Դեսպան Կիշան Դան Դեվալը հարգանքի տուրք մատուցեց այդ մեծ ողբերգության զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հնդկաստանը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում