44-օրյա պատերազմի առնչությամբ քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ. Արթուր Դավթյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը ունի օբյեկտիվ ապացույցներ, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինծառայողների կողմից թույլ են տրվել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Կոնկրետ դեպքերով կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, քաղաքացիական անձինք, իրականացվել է քաղաքացիական անձանց սպանություն, պատերազմ վարելու կանոններ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել և ոչնչացվել են հայկական պատմամշակութային արժեքներ և ազգային ատելության հողի վրա իրականացվել են բռնություն գործադրելու, խոշտանգման և սպանության գործողություններ»,- ասաց Դավթյանը:

Արթուր Դավթյանն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչական դրսևորումներին:

«Քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցները ակնհայտորեն վկայում են այն մասին, որ 2020 թվականի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ: Հավաքագրված վարձկանները անարգել Թուրքիայի տարածք են տեղափոխվել Թուրքիա-Սիրիա պետական սահմանով` առանց վերահսկողության և առանց ստուգման, իսկ Թուրքիայից ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան:

Ադրբեջանի տարածքում իրականացվել է նրանց ռազմական պատրաստումը: Հենց մեր կողմից ձերբակալված սիրիացի վարձկանների ցուցմունքների մեջբերմամբ` հատուկ լեռնային հատվածներում մարտ վարելու համար հատուկ պատրաստություն են անցել: Հրահանգավորում են ունեցել թիրախավորել, սպանել, խոշտանգել բնակավայրերում գտնվող քաղաքացիական բնակչությանը»,- նշեց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով`44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ:

Հայերեն English Русский

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով