Հասարակական

2021 թվականի ընթացքում քննված քրեական գործերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 10 հազարով

2 րոպեի ընթերցում

2021 թվականի ընթացքում քննված քրեական գործերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 10 հազարով

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է 44 հազար 751 քրեական գործ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 10 հազարով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Ներկայացնեմ դատախազական ծանրաբեռնվածությունը՝ 44 հազար 751 քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնելիս: Մեկ դատախազի հաշվով կազմել է 123 քրեական գործ: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը Հանրապետությունում եղել է 76 քրեական գործ»,- ասաց Դավթյանը:

Անդրադառնալով զուտ դատախազական աշխատանքին` Դավթյանը նշեց, որ այս քրեական գործերի քննության ընթացքում դատախազական ներգործության միջոցները ոչ միայն այս ծանրաբեռնվածության մեջ չեն զիջել թվային ցուցանիշներով և բովանդակային արդյունավետությամբ, այլ ընդհակառակը՝ հիմնական ուղղություններով կարելի է ասել կրկնակի աճ են գրանցել:

«Տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտ: Էապես ավելացել են դատախազական ցուցումների թիվը, դատախազների կողմից տարվա ընթացքում տրվել է 5300 ցուցում, որը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա արդյունքներին»,- ասաց Դավթյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում