Հասարակական

Գյումրիում տան լոգարանում 6 տարեկան երեխան հայտնաբերվել է անգիտակից վիճակում. աղջնակը հիվանդանոցում մահացել է

2 րոպեի ընթերցում

Գյումրիում տան լոգարանում 6 տարեկան երեխան հայտնաբերվել է անգիտակից վիճակում. աղջնակը հիվանդանոցում մահացել է

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 19-ի երեկոյան ժամը 19:00-19:30-ի սահմաններում մահամերձ վիճակում Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել 6-ամյա աղջնակ: Հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Վարձելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ երեխային ընդունելու պահից ձեռնարկվել են ռեանիմացիոն գործողություններ:

«Հնարավոր ամեն ինչ արվել է: Բժիշկների բավական մեծ ջանքերի շնորհիվ երեխայի սիրտը սկսել է բաբախել: Ծայրահեղ ծանր վիճակում է եղել: Արհեստական շնչառության սարք է միացվել , պատրաստել էինք սանավիացիան, ու անում ենք հնարավորինս ամեն ինչ, սակայն 3-4 ժամ անց սրտի կանգ է գրանցվել: Կա նախնական վարկած, որ եղել է թունավորում շմոլ գազից: Երեխայի կյանքը փրկելու 1 տոկոս շանս կար, ցավոք՝ սիրտը կանգ առավ»,-տեղեկացրեց հիվանդանոցի տնօրենը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը երեխային լողացնելիս վատ է զգացել, դուրս է եկել: Որոշ ժամանակ անց պապիկն է մտել լոգարան, տեսել է աղջնակի հետ ամեն ինչ նորմալ է, լողանում է: Այնուհետ հայրն է գնացել լոգարան ու հայտնաբերել երեխային՝ անգիտակից վիճակում:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում