Տեղի է ունեցել պարտքի կառուցվածքի էական բարելավում. նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարտքի կառուցվածքում 2021 թվականին տեղի է ունեցել բարելավում, կառավարության պարտքի կազմում ավելացել է դրամային պարտքի տեսակարար կշիռը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում կառավարության 2021 թվականին ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

Խաչատրյանի խոսքով՝ կառավարության պարտքը 2021-ին պետք է կազմեր ՀՆԱ-ի 62.3 տոկոսը: Տարվա փաստացի արդյունքներով կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 209. 8 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 60.3 տոկոսը, որը շուրջ 2 տոկոսային կետով ավելի ցածր է, քան այն նախնական գնահատականը, որ եղել է տարեսկզբին: «Կարող ենք փաստել, որ մի կողմից ծրագրվածից բարձր տնտեսական աճի, մյուս կողմից հետևողական հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2021-ի փաստացի ցուցանիշն արձանագրել է պարտքի կառավարելիության բարելավման կարևոր առաջընթաց: Ընդ որում, տարվա ընթացում տեղի է ունեցել նաև պարտքի կառուցվածքի էական բարելավում՝ կառավարության ընդհանուր պարտքի կազմում ավելացնելով դրամային պարտքի տեսակարար կշիռը»,-ասաց Խաչատրյանը:

Պարտքի կառուցվածքում դրամային պարտքի ցուցանիշն աճել է՝ հասնելով 28.8 տոկոսի՝ 2020-ի 24.4 տոկոսի փոխարեն: Նախարարն ընդգծեց՝ կառուցվածքի այսպիսի փոփոխությունը համահունչ է պարտքի միջնաժամկետ կառավարման ուղենիշներին, որոնք պահանջում են, որ արտարժույթի փոխարժեքային փոփոխությունների հետ կապված ռիսկերը կրճատելու նպատակով ընդհանուր պարտքի կազմում ներքին պարտքի կշիռը լինի ոչ պակաս, քան 25 տոկոսն է:

«Կառավարության պարտքի կառուցվածքում դրամային պարտքի ավելացումը հանգեցրել է կառավարության պարտքի կշռված տոկոսադրույքի որոշակի բարձրացման, որը 2021 թվականին կազմել է 4.7 տոկոս՝ նախորդ տարվա 4.3-ի դիմաց»,-ասաց նախարարը:

Սակայն նա անհրաժեշտ համարեց հաշվի առնել, որ կառավարության պարտքի կառուցվածքում ներքին պարտքի և տոկոսավճարների ավելացման արդյունքում վերջինիս ավելի մեծ մասն են դառնում Հայաստանի ռեզիդենտների եկամուտները: «Մասնավորապես 2021-ի ընթացքում վճարված 180. 8 մլրդ դրամ տոկոսավճարներից 108.3 մլրդ դրամը կամ ընդհանուր տոկոսային վճարների 60 տոկոսը կազմել են ներքին տոկոսավճարները, իսկ արտաքին պարտքի դիմաց տոկոսավճարները կազմել են 72.5 մլրդ դրամ կամ 40 տոկոսը: 2021-ին հարկաբյուջետային քաղաքականությունը, այդ թվում՝ հարկային եկամուտների ավելացումը, ծախսերի հաշվեկշռվածությունը, պետբյուջեի դեֆիցիտի կրճատումն էական դրական ազդեցություն են ունեցել մակրոտնտեսական կայունության վերականգնման և ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարների առնչությամբ դրական սպասումների ձևավորման հարցում»,-ասաց Խաչատրյանը:

Հայերեն English

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները

Մերձավանում կրակոցներ են հնչել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը

Զելենսկին հայտարարել է, որ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 45 100 զինծառայողի

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակում

Եգիպտոսն ու Թուրքիան դարձյալ դեմ են արտահայտվել պաղեստինցիների տեղահանմանը