Խոսակցություն սկսելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ որևէ իլյուզիա չունենք, բայց այն պետք է շարունակվի. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեղծված բարդ աշխարհաքաղաքական վիճակում Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի ակտիվ արտաքին քաղաքականություն եւ այդ ակտիվության մասին որոշակի պատկերացում տալիս է վարչապետի մակարդակով տեղի ունեցած միջազգային շփումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2021 թվականի ընթացքում չորս անգամ երկկողմ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, չորս անգամ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, երեք անգամ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, երկու անգամ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Երկկողմ ձևաչափով հանդիպումներ եմ ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ երեք անգամ հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս բոլոր շփումների առանցքային եւ հիմնական նպատակը մեկն է. այս նոր իրադրության մեջ ավելի լավ հասկանալ ինչ է մտածում եւ ինչ է ուզում աշխարհը եւ մեր մտածածն ու ցանկացածը ավելի հասկանալի դարձնել աշխարհին, միեւնույն ժամանակ՝ մեր մտածածը եւ ցանկացածը առավել համահունչ դարձնել գլոբալ միտումներին, վարել հնարավորինս բալանսավորված արտաքին քաղաքականություն, վարել բալանսավորման արտաքին քաղաքականություն

Կառավարության ղեկավարն այս իմաստով կարեւոր համարեց ՀՀ վարած տարածաշրջանային քաղաքականությունը:

«Իրանի եւ Վրաստանի հետ մեր ավանդական ակտիվ շփումները փորձում ենք ավելի ակտիվացնել, միեւնույն ժամանակ՝ խոսակցություն սկսելով նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այստեղ, իհարկե, որեւէ իլյուզիա չունենք, բայց այն, որ խոսակցությունը պետք է շարունակվի՝ իրական երկխոսություն դառնալու ձգտումով, կարծում եմ՝ ակնհայտ է եւ բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից:

Պետական շահը, մեր երկրի պետական շահն է այն գործոնը, որ պետք է դառնա մեր մոտիվացիան բոլոր գործողություններում»,- նկատեց ՀՀ վարչապետը:

Հայերեն العربية English Русский Türkçe

Ֆրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ, տասնյակ վիրավորներ

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել բանտերի լեփ-լեցուն լինելու պատճառով

Սյունիքի մարզում կանցկացվի «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը

Պարոնյանի անվան թատրոնն 85-րդ թատերաշրջանը մեկնարկել է բացօթյա համերգով

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից

Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում

Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի առնչությամբ. Moldpres

Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողի սպանության մասին լուրերը

Ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է Հայաստանի սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. նա ձերբակալված է