Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է Հայոց ցեղասպանության ուսուցման համար 10 միլիոն դոլար ապահովելու ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գուս Բիլիրակիսը Կոնգրեսում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ԱՄՆ Կոնգրեսի և նախագահի կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հիմնվելով Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման զույգ բանաձևերի վրա՝ օրինագծի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների և դրա ներկա դրսևորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու համար։

Մասնավորապես, կրթական ծրագրերը պետք է անդրադառնան Օսմանյան Թուրքիայի կողմից դիտավորյալ ծրագրավորված և պետական հովանավորչությամբ իրականացված՝ հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, քաղդեացիների, արամեացիների, մարիոնիտների և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զանգվածային սպանություններին, տեղահանություններին և մշակութային ժառանգության բնաջնջմանը 1915-1923 թթ։

«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհակալ է կոնգրեսականներ Մալոնիին և Բիլիրակիսին, ողջունում է այս խոհեմ և ճիշտ ժամանակին ներկայացված օրինագիծը, որն առաջ է քաշվել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ցեղասպանությունն ավարտին հասցնելու ջանքերի հետնապատկերի վրա։ Դաշնային այս օրենսդրությունը պատասխանատու հաջորդ քայլն է, որը հիմնված է ամերիկյան հիշողության վրա և կզգուշացնի ամերիկացիներին ցեղասպանության շարունակական սպառնալիքի մասին, երաշխավորելով, որ ապագա սերունդները կօգտվեն այս հանցագործության դասերից: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը լիովին աջակցում է այս օրինագծին և անհամբեր սպասում է Կոնգրեսի կողմից դրա ընդունմանն ու նախագահի կողմից՝ ստորագրմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի հնարավոր լինի օրինագծի ընդունման համար հնարավորինս մեծ թվով կոնգրեսականների ներգրավել։

Հայերեն العربية English Русский Türkçe

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ