Հասարակական

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին, նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել արդեն պարբերական դարձած հանդիպումների համար, հակիրճ ամփոփել է 2021 թվականի տնտեսական տարին՝ ներկայացնելով հարկաբյուջետային եւ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները:

Դեսպան Անն Լույոն ընդգծել է հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները եւ վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում