Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ադրբեջանական զինուժի առաջխաղացմանը հաջորդած մարտական գործողությունների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում է հայտնվել Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը և այդ առաջխաղացման արդյունքում ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Նաև տեղեկացնեմ, որ այս առաջխաղացմանը գիշերը և այսօր հետևել են կոնկրետ տեղային ռազմական գործողություններ: Կան վիրավորներ (հայկական կողմ – խմբ.) նաև: Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառվել են անօդաչու թռչող սարքեր` խոսքը «Բայրաքթար»-ի մասին է: Նաև խոցել են Պաշտպանության բանակի որոշ դիրքեր: Որպեսզի պատկերը պարզ լինի` խոսքը շատ կոնկրետ էսկալացիայի մասին է, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերը ուղղված են մեր ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ այս գործընթացները տեղի են ունենում, ենթադրում է, որ ռուս խաղաղապահների միջոցով պետք է բացառվեր: Մեզ համար հարցը հետևյալն է, արդյոք ռուսական կողմը պահանջում է ադրբեջանական կողմից վերդառնալ ելման կետեր, թե՝ ոչ»,- եզրափակեց Աղաջանյանը:

Հայերեն English Русский

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին

Նեթանյահուն կարգադրել է ստուգել Իսրայել օտարերկրյա ավիաընկերությունների չվերթների անվտանգությունը

ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Fairford ռազմաբազայից

Ի՞նչ հարցերով քաղաքացիները կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով. ասուլիս

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթել է ռազմամարզական խաղերի մարզային փուլում

Արաբական կոալիցիան մտադիր է աջակցել Եմենի բանակին հութիների դեմ պայքարում

Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները