Հասարակական

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր աջակցությունն է հայտնել ՀՀ արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր աջակցությունն է հայտնել ՀՀ արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ռազմավարությունը: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես, Ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը մինչև ծրագրերի վերջնական ավարտ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում