Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստան

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հունաստանում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մարտի 22-ին տեղի է ունեցել Կարեն Բրուտյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլաոս Հարդալիասի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև՝ երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում