Հասարակական

New York Times-ի հայտնի գինու քննադատը հայկական «Արենի» խաղողն արժանի է համարում ավելի մեծ ճանաչում ունենալու

1 րոպեի ընթերցում

New York Times-ի հայտնի գինու քննադատը հայկական «Արենի» խաղողն արժանի է համարում ավելի մեծ ճանաչում ունենալու

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան The New York Times պարբերականի գինու և ռեստորանային քննադատ Էրիկ Ասիմովը հրապարակել է հոդված խաղողի քիչ հայտնի 10 տեսակների մասին, որոնք արժանի են ավելի լայն տարածում ունենալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նրա ցուցակում է հայտնվել նաև հայկական «Արենի» տեսակի խաղողը:

Ասիմովը նշում է, որ առհասարակ Կովկասը շատերը համարում են գինու առաջացման վայրերից մեկը: Նա ընդգծում է, որ թեպետ այս տարածաշրջանում կան խաղողի տասնյակ տեսակներ, որոնք արժանի են ավելի լայն ճանաչման, սակայն հատուկ առանձնացնում է հայկական «Արենի»-ն: «Այս կարմիր խաղողը ես մի քանի անգամ փորձել եմ, և ամեն անգամ այն ապշեցուցիչ լավն էր»,- նշում է նա՝ ընդգծելով հայկական խաղողի այս տեսակի նրբագեղ համը:

Էրիկ Ասիմովը նշում է, որ ինչպես հայկական «Արենի»-ն, այնպես էլ մի շարք այլ խաղողի տեսակներ Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Հունաստանից, անարդար կերպով քիչ հայտնի են սեփական տարածաշրջաններից դուրս, մինչդեռ այդ տեսակներից պատրաստվող գինիները անչափ համեղ են ստացվում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում