ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Արցախում գազի խնդրի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախում կրկին գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի առնչությամբ, կոչ արել թույլ տալ վերսկսել գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն:

«ԵՄ-ն մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման վերստին անջատմամբ: Շտապ անհրաժեշտ է վերականգնել մատակարարումը տեղի տուժած բնակչությանը»,-գրել է Ստանոն:

Նա ընդգծել է՝ ԵՄ-ն կոչ է անում իշխանություններին, որոնք վերահսկողություն ունեն, թույլ տալ դա՝ հատկապես ներկայիս եղանակի պայմաններում:

ԱրցախիՀանրապետությունումգազամատակարարումը դադարեցվելէրմարտի7-իլույս8-իգիշերը՝ գազատարխողովակաշարիվնասմանհետևանքով։ Ադրբեջանական կողմը, որի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնում է գազատարի վնասված հատվածը, թույլ չէր տալիս հայկական կողմին և ռուս խաղաղապահներին մոտենալ խողովակին և վերականգնել գազամատակարարումը: Այնուհետև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Արցախի իշխանություններն այնուհետև հայտնեցին, որ մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել է գազի մատակարարումը: Արցախից հայտարարել են՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

Հայերեն العربية English Русский

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ

Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Կփորձենք համոզել ընդդիմադիր գործընկերներին. Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների մասին

Հայաստանը, գուցե, մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելու մասին. Փաշինյան

Հայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. Փաշինյան

«Զինապահ» հիմնադրամի հատուցումները նախատեսվում է տարածել նաև 1998-2007 թվականների մարտական դեպքերի վրա

ԵՄ երկրները քննարկում են ՌԴ-ի հետ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցողի թեկնածությունը. Politico

Մեր պատմության մեջ առաջին անգամն է, որ մետրոպոլիան մեզ անուղղակի կերպով ասում է՝ ձեզ կհեռացնենք մեզնից. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին