Հայաստանում ԱՁ է հաշվառել 938, ՍՊԸ գրանցել՝ 268 ՌԴ քաղաքացի. իրավաբանը մանրամասնում է, թե ինչ խնդիրների են նրանք բախվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում փետրվարի 24-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում ԱՁ է հաշվառել Ռուսաստանի Դաշնության 938 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 268 ՍՊԸ, որոնցում առկա է իրավաբանական կամ ֆիզիկական անձ ՌԴ քաղաքացի։

Նրանց մեծ մասը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը:

«Գրանցման պահին որպես տնտեսական գործունեության դասակարգիչ ԱՁ-ների և ՍՊԸ-ների ճնշող մեծամասնությունն ընտրել է ՏՏ և ծրագրային մշակումների դասակարգիչը»,- մանրամասնեց Մկրտչյանը։

Հայաստանում աշխատանք սկսող ՌԴ քաղաքացիները, սակայն, որոշ իրավական խնդիրների են բախվում, որոնք հաղթահարելու համար կարիք է լինում իրավաբանական խորհրդատվության: Իրավաբան Լիլիթ Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ խնդիրների են բախվում ՌԴ քաղաքացիները և ինչ հարցերով են դիմում իրավաբանի օգնությանը: «Հիմնական հարցերի շարքում են, թե ինչպես ընկերություն գրանցել, ինչպես ԱՁ հաշառվել, ստանալ կացության կարգավիճակ, արդյոք աշխատանքային թույլտվություն է պետք, ինչպես են կատարվում այդ գործընթացները, հարկերին վերաբերող հարցեր են հաճախ հնչում, ամենատարածված հարցն է՝ Հայաստանում ինչպես բիզնես սկսել»,- նշեց նա։

Կարապետյանը վստահեցրեց, որ Հայաստանում ընկերություն գրանցելու և բիզնես սկսելու համար բավականին հեշտացված տարբերակներ կան։ Այս մասին, նրա պնդմամբ, հասարակությանը պատշաճ ձևով չի տեղեկացվում։

«Իր ընկերությունը Հայաստան տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա Հայաստան, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր ու կկարողանա ընդամենը կես ժամում իր ընկերությունը գրանցել»,- նշեց նա։

Իրավաբանի կարծիքով՝ պետական միջամտության կարիք ևս կա։ Նրա խոսքով՝ չկան թեժ գծեր, հատուկ հարթակներ, որտեղ օտարերկրացիները կկարողանան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։

Կարապետյանը լիահույս է, որ այս խնդիրը պետությունը կլուծի:

Կարինե Տերտերյան

Հայերեն English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները