Անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին, այն վերածնվել է 1992 թվականի մայիսին և կվերածնվի կրկին. Արցախի ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Շուշի քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակի առջև։ Ջարդերն իրականացվել են նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանությունների կողմից 102 տարի առաջ՝ 1920 թ․ մարտի 22-26-ը։ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներով դրդված այդ հրեշավոր հանցագործության զոհը դարձան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնցից շատերը դաժանաբար սպանվեցին, իսկ ողջ մնացածներն արտաքսվեցին իրենց տներից։ Արցախի մայրաքաղաքը և պատմամշակութային կենտրոնը հանդիսացող Շուշիի մեծ մասն ամբողջովին ավերվեց և ավերակների մեջ մնաց մինչև 20-րդ դարի կեսերը, երբ հիմնովին քանդվեց ադրբեջանական իշխանությունների կողմից։

Շուշիի կոտորածը, որին ակտիվ մասնակցություն են ունեցել թուրք սպաներն ու էմիսարները, պանթուրքական գաղափարախոսության իրականացման համատեքստում հայերի ցեղասպանությունը Արևելյան Հայաստան տեղափոխելու հերթական փորձն էր։

Իր դաժանությամբ սահմռկեցնող այս ողբերգությունը ցույց տվեց ադրբեջանական իշխանությունների իրական նպատակները Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ։ Այն ոչ միայն փոխեց Շուշիի ժողովրդագրությունը, այլև անջնջելի հետք թողեց քաղաքի մթնոլորտի վրա և կանխորոշեց հետագա գործընթացները։

Գրեթե 70 տարի անց ադրբեջանական իշխանությունները կրկին դիմեցին իրենց զինանոցի փորձված գործիքին՝ անմեղ հայ բնակչության կոտորածին և տեղահանությանը՝ զանգվածային սպանություններ և ջարդեր կազմակերպելով Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ) և նախկին Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերում։

2020 թվականին ողբերգությունը նորից կրկնվեց։ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը օկուպացրեց Շուշին, ինչը հանգեցրեց քաղաքի հայաթափմանը։

Ինչպես 1920 թվականին, այնպես էլ 2020 թ․-ին Ադրբեջանը ձգտում էր ոչ միայն ոչնչացնել Շուշի քաղաքի և ամբողջ Արցախի հայ բնակչությանը, այլ նաև ջնջել նրա պատմությունը, մշակույթն ու ոգին։ Իր որդեգրած այդ ռազմավարությանը Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ցայսօր։

Այնուամենայնիվ, անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին, որն անքակտելիորեն կապված է Արցախի հետ։ Այն վերածնվել է 1992 թվականի մայիսին և կվերածնվի կրկին։

Հայերեն العربية English Русский Türkçe

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին