Հասարակական

Դավիթ Գալստյանն ազատ կարձակվի

1 րոպեի ընթերցում

Դավիթ Գալստյանն ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը:

Պաշտպանը նշեց, որ ներկայումս զբաղվում են ընթացակարգային հարցերով, որից հետո Գալստյանը ազատ կարձակվի:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը Պաշտպանության նախարարության հետ կնքել էր պայմանագիր`պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, և դրանց կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ: Սեպտեմբերի 30-ից Գալստյանը կալանավորված էր։

Ըստ ԱԱԾ-ի, նրա ղեկավարած ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում