Բոլոր հնարավորությունները ստեղծված են Ուկրաինային սահմանակից երկրների միջոցով ՀՀ վերադառնալու համար. Աղաջանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Ուկրաինայում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիների համար ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«Ես կապի մեջ եմ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, մեր դեսպանությունն ակտիվորեն աշխատում է մեր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովի: Դեսպանության օգնությամբ Ուկրաինայի ներսում հայ համայնքի ներկայացուցիչները մի տեղից այլ տեղ տեղափոխվել են»,-ասաց Աղաջանյանը:

Հայաստանի դեսպանությունն այս պահին տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևը ռազմական գործողությունների կետերից մեկն է:

«Մեր համայնքի ցանկացած ներկայացուցչի համար, որը ցանկություն ունի լքել տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են արևմտյան կողմից Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար: Եվ Ուկրաինայում մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որ այդ գործընթացը առավել հեշտ տեղի ունենա»,-ասաց պատգամավորը:

Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ, բայց հայազգի են, չունեն Հայաստանի անձնագիր, Աղաջանյանը նշեց, որ հնարավոր չէ նրանց տվյալները հստակ ունենալ, հնարավոր է ունենալ Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հստակ տվյալներ:

Նա վստահեցրեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիների հետ կապված հարցերն ու ընթացիկ խնդիրները համակարգվում և լուծվում են ՀՀ դեսպանության միջոցով. Հայաստանում բոլոր պայմանները կան, որպեսզի այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն կերպ այդ գործընթացի արդյունքում տուժել են, համապատասխան օգնություն տրամադրվի:

Հայերեն English Русский

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին