Փոխվարչապետը խոսեց Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկման պարագայում ակնկալվող օգուտներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահ է, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկմամբ դրական արդյունքներ կգրանցվեն և երկրի համար այն եկամտաբեր կլինի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մհեր Գրիգորյանը նշեց, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնումը կկազմի 226-230 միլիոն դոլար և կառուցման տևողությունը կլինի մինչև 36 ամիս։

«Եթե մենք տեսնենք «Հարավկովկասյան երկաթուղու» հարկային մուտքերը, ապա դրանք կազմում են շուրջ 4,7 միլիարդ դրամ տարեկան։ Եթե հաշվենք, որ ապաշրջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների հոսքերը, նույնիսկ ներքին պոտենցիալի հաշվին՝ մենք կունենանք առնվազն 5 տոկոս եկամտաբերություն, որը վատ չի։ Սա թույլ է տալիս մտնել հաջորդ փուլ և իրականացնել ավելի խորացված հաշվարկներ և նախագիծ, որի արդյունքում, բնականաբար, թվերը կճշգրտվեն։ Բայց ես բացարձակ վստահություն ունեմ, որ այդ նախաձեռնության եկամտաբերության առումով մեզ համար ավելի պոզիտիվ տվյալներ կստանանք և ավելի լավ եկամտաբերություն կտեսնենք»,- ընդգծեց Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե Կառավարությունը որքան եկամուտ է ակնկալում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկումից, որքան կլինի ուղևորահոսքը և բեռնահոսքը։

Հայերեն English Français Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ