Հասարակական

Մահացել է կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը

1 րոպեի ընթերցում

Մահացել է կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Լևոն Չաուշյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը և ցավակցում Չաուշյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երաժշտության երկրպագուներին:

Լևոն Չաուշյանը 1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայիստեղծագործական բաժինը,1970 թվականին՝ դաշնամուրի բաժինը։ Եղել է Էդվարդ Միրզոյանի աշակերտը:

1973 թվականից դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

1979-1985 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտոների միությանվարչության քարտուղար,1985-1991թվականներին՝ փոխնախագահ, 1995թվականից՝ Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահ:

Գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան (հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ), սիմֆոնիկ երկու պոեմ, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի, ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի, ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար կոնցերտներ, 4 կվարտետ, գործիքային սոնատներ, ռոմանսներ, վոկալ շարքեր, խմբերգեր:

Չաուշյանը 2021 թվականին պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում