27 կամուրջ, 5 թունել. ինչպիսին է լինելու Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան Քաջարան հատվածը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեկարգ, ժամանակակից չափանիշներին համապատասխան ու անվտանգ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսպես բնորոշեց Հյուսիս-հարավ նախագծի շրջանակում Սիսիան Քաջարան ուղղությամբ կառուցվող նոր ճանապարհահատվածը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Սանոսյանը նշեց, որ այն խոշորամասշտաբ ծրագիր է՝ իր բավական ընդգրկուն ենթակառուցվածքներով:

«Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ամբողջ երկարությունը մոտ 560 կմ է, այս 60 կմ-ն ամենաառանցքային հատվածներից մեկն է: Այժմ Սիսիանից դեպի Քաջարան գործող ճանապարհին միջինում ունենք 50 կմ/ժ արագություն: Այս նոր ճանապարհով մենք կունենանք 100 կմ/ժ արագություն, որը երկու ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը: Այն կլինի բարեկարգ, ժամանակակից չափանիշներին համապատասխան, անվտանգ ճանապարհ, ինչը ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է»,-ասաց Գնել Սանոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ այն ամբողջովին նոր ճանապարհահատված է, որտեղ կան շուրջ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ: Կան 12 կմ-ից ավելի թունելային հատվածներ: Ընդհանուր լինելու է 5 թունել, որոնցից մեկը միայն 8.6 կմ երկարություն կունենա: Գնել Սանոսյանի խոսքով՝ սա խոշորամասշտաբ ծրագիր է:

«Ամեն ինչ կանենք, որ միջազգային խոշոր ընկերությունները լուրջ հետաքրքրվածություն ունենան: Եթե այլ խոչընդոտներ չլինեն, ապա տարվա վերջ արդեն կունենանք շինարար»,-ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հյուսիս-հարավ հատվածում կան բնական գործող ճանապարհներ: Արևելք-արևմուտք հատվածում դրանք բացակայում են: Վարչապետը հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ հնարավորինս արագ կհասնեն լուծումների:

Հայերեն English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից