Թուրք-ադրբեջանական ագրեսիան ուղղված է ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ. Արցախի ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բրյուսելում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Բրյուսելում տարբեր հարցեր է քննարկել եվրոպացի գործընկերների հետ՝ շեշտելով, որ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և մշակութային ցեղասպանությունը ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ է ուղղված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավիթ Բաբայանը այդ մասին պատմեց լրագրողներին Գիտությունների ազգային ակադեմիայում՝ նշելով, որ Բրյուսելում տեղի ունեցած բոլոր հանդիպումները կարևոր էին, իսկ արդյունքներն ընթացքում պարզ կդառնան:

Եվրամիության կենտրոնական քաղաքում Արցախի պատվիրակությունը բարձրաձայնել է 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների, գերիների, պատանդների խնդիրների, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության և տարբեր այլ հարցերի մասին:

«Բնականաբար, Եվրոպայում կան առողջ ուժեր, որոնք մտահոգված են այն իրավիճակով, որը ստեղծվել է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական հանցավոր եռամիասնության գործունեության հետևանքով: Մենք այնտեղ ընդգծել ենք, որ 2020 թ. տեղի ունեցած ագրեսիան ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ է: Խնդիրը միայն ժամանակն է. մենք ուղղակի առաջինն էինք, հաջորդը լինելու են ուրիշները: Ե՞րբ դա կլինի՝ ցույց կտա ժամանակը: Բայց եթե քաղաքակիրթ աշխարհը աչք փակի բոլոր այդ գործողությունների վրա, մշակութային ցեղասպանության վրա, որը տեղի է ունենում Արցախի օկուպացված տարածքներում, եթե Ադրբեջանի այդ քաղաքականության նկատմամբ անտարբեր վերաբերմունք լինի, ուրեմն այդ ժամանակը ավելի շուտ է գալու», - մեկնաբանեց Արցախի ԱԳ նախարարը:

Ըստ Բաբայանի՝ այդ հարձակումները քաղաքակիրթ աշխարհի վրա վաղուց են սկսվել: Որպես օրինակ նա հիշեց Էրդողանի վիրավորական խոսքերը Ֆրանսիայի նախագահի հասցեին, որն իր կարծիքով՝ նույնպես ագրեսիայի մի տեսակ է:

«Գիտեք, մենք ազնիվ ենք բոլորի հետ, մենք խաղեր չենք խաղում, մենք ասում ենք այն ինչ կա և շարունակելու ենք ամեն ինչ անել Արցախի շահերը պաշտպանելու համար», - հավելեց Արցախի արտգործնախարարը:

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ և ջանքերով փետրվարի 7-10-ը տեղի էր ունեցել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Բրյուսել, որը Արցախի ԱԳ նախարարի առաջին այցն էր Բրյուսել պատերազմից հետո:

Հայերեն العربية English Русский

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է ոստիկանի գործունեությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում