Ադրբեջանի քրդերն ու թաթերն ուծացվել են, բայց հասել են իշխանության ամենամեծ բարձունքներին. Դավիթ Բաբայան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի հեղինակած գրքի՝ «Ադրբեջանի էթնո-ազգային քաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների ռեակցիան» ռուսալեզու աշխատության 1-ին՝ «Քրդերը և թաթերը» խորագրով մասի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, գրքի հեղինակը, որը երկար տարիներ պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում է Ադրբեջանի ուսումնասիրությամբ, ներկաներին հայտնեց, որ աշխատության երկրորդ մասը նվիրված է լինելու Ադրբեջանում ապրող բնիկ մյուս ժողովուրդներին՝ լեզգիներին, ավարցիներին և թալիշներին:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ քրդերի և թաթերի մասին ուսումնասիրությունը առանձնացվել է լեզգիներից, ավարներից և թալիշներից, քանի որ նրանք տարբեր մոտեցումներ ունեն Ադրբեջանի պետական իշխանությունների կողմից իրականացվող ուծացման քաղաքականության վերաբերյալ:

«Այս ազգերը պայմանականորեն բաժանել ենք երկու մասի՝ ըստ իրենց ռեակցիայի: Քրդերը և թաթերը մի այլ քաղաքականություն են որդեգրել. նրանք, փաստորեն, ընդհանուր առմամբ ասիմիլացվել են, բայց փոխարենը, կարելի է ասել, հասել են իշխանության ամենամեծ բարձունքներին: Սա է նրանց յուրահատկությունը: Մյուս երեք ազգերը՝ լեզգիները, ավարցիները և թալիշները, այդ քաղաքականությունը չեն որդեգրել լրիվությամբ և պայքարում են իրենց ինքնության պահպանման համար», - մեկնաբանեց հեղինակը՝ հավելելով, որ գրքում նշված է նրանց պատմությունը և այլ տեղեկություններ այդ ժողովուրդների մասին:

Դավիթ Բաբյանի մյուս գրքի՝ Արցախի ջրային հիմնախնդիրներին վերաբորղ աշխատության շնորհանդեսը հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով:

Հայերեն Русский

Հրշեջները մարել են Էջմիածում բռնկված հրդեհը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են խաղաղ բնակավայրերին հարվածելու մեջ, կան զոհեր և վիրավորներ

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց իսպանական «Սևիլիա»-ն

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու նախապատրաստման հարցը

Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստան-Թուրքիա համագործակցության շատ ավելի մեծ հեռանկարներ կան, Բաքվի հետ պետք է բանակցել մինչև դրական լուծումներ գտնելը. Միրզոյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին

Հայաստանում անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը, 2-3 աստիճանով ցրտելուց հետո կտաքանա 6-8 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին