Շիրակի ձմեռ-2022 ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 26-ին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակի ձմեռ-2022» ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 26-ին Մեծ Սարիար գյուղում:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը լինելու են սպորտային, ժամանցային, մշակութային ու ցուցադրական ելույթներ: Նախաձեռնողը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնն է՝ Շիրակի մարզպետարանի հետ համատեղ:

Միջոցառմանը ամենահամեղ ուտեստներով ներկա կլինեն Շիրակի մարզում գործող արեւելյան, իտալական, ավստրիական և հայկական խոհանոցները: Միջոցառման նպատակն է զարգացնել ձմեռային տուրիզմը Շիրակի մարզում՝ ապահովելով ակտիվ հանգիստ և հետաքրքիր ժամանց:

Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը հրավիրված ասուլիսի ժամանակ, ներկայացնելով սպասվող միջոցառումը, տեղեկացրեց, որ միջոցառմանը հրավիրված են ինչպես մարզի համայնքներից, այնպես էլ հարևան մարզերից ու Երևանից: Միջոցառման ծավալներն ու մասնակիցների թիվն այս անգամ, ըստ պատասխանատուի, կրկնապատկվել է:

«Լինելու են և՛ սիրողական, և՛ մրցութային ելույթներ: Հաղթող մասնակիցների համար պատրաստված են նաև նվերներ: Կլինեն նաև ավանդական պարի խմբեր, հյուրասիրություն: Միջոցառման մարզական մասը բաղկացած է մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից: Խաղերի հաղթողները կստանան գավաթներ, պատվոգրեր, կլինեն հանգստի գոտիներ: Կլինեն մեքենաներ, որոնք Գյումրիից ցանկացողներին կտեղափոխեն միջոցառման համար նախատեսված տարածք»,-նշեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ այս տարի մասնակիցներին սպասվում են հաճելի անակնկալներ՝ պարապլան, դահուկավազք, սնոուբորդ, լեռնադահուկ, սնոուքայթինգ, քայթբորդինգ, հեծանվավազք, ռաֆթինգ փեյնթբոլ, ջիփփինգ, արագընթացներ (բուռաններ) և այլն:

Նախաձեռնության պատասխանատուները նաև նշեցին, որ նպատակ ունեն տուրիզմը համայնքներում զարգացնելու նպատակով միջոցառումներն իրականացնել տարբեր համայնքներում:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները