Վարչապետը ձևավորել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման հարցով աշխատանքային խումբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի –Հորադիզ երկաթուղու կառուցման, վերականգնման մասին երկաթուղու գործարկման վերաբերյալ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, թղթին արձանագրումն ու ստորագրումը, Փաշինյանն արդեն ձևավորել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:

Պապոյանը հիշեցրեց, 2021-ի դեկտեմբերին ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ կապված: Նա հետաքրքրվեց այդ ուղղությամբ զարգացումներից, նաև ճանապարհների ապաշրջափակման գործընթացից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ հայտարարել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի –Հորադիզ երկաթուղու կառուցման, վերականգնման մասին: «Վերադառնալուց անմիջապես հետ ես տվել եմ համապատասխան հանձնարարականներ: Նաև աշխատանքային խումբ եմ ձևավորել, որը արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով»,-ասաց վարչապետը:

Վերջերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում հանդիպում է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի և Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավարի հետ: «Մենք արդեն հիմա քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և կառուցման աշխատանքների ֆինանսավորման մասին»,-ասաց Փաշինյանը:

Սակայն, այդ ընթացքում կա մի կարևոր գործողությունը, որն ըստ Փաշինյանի պետք է արվի: Դա Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումն է: «Նկատի ունեմ՝ կամ երկկողմ, կամ եռակողմ, կամ որևէ ֆորմատով դա պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձանագրվի և ստորագրվի: Մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոնների համապատասխան՝ երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողություն: Եվ մենք պետք է համաձայնեցնենք պարամետրերը, որպեսզի նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև այդ երկաթուղիները պետք է կպնեն իրար: Միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու: Եվ այս ամենը շատ կարևոր է, որ մենք հնարավորինս արագ դե յուրե արձանագրենք, ստորագրվի դա, եթե փաստաթուղթը կլինի այնպիսին, որ վավերացման անհրաժեշտություն կլինի: Չնայած մեր գնահատականն այն է, որ երևի թե չի լինի, բայց խորհրդարանում վավերացվի»,-ասաց Փաշինյանը:

Իսկ ինչ վերաբերում է ճանապարհներին՝ նա ասաց, որ Բրյուսելում, Սոչիում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձևակերպել են առաջարկներ, այդ առաջարկները փոխանցվել են ադրբեջանական կողմին, նաև Ռուսաստանի գործընկերներին, միջազգային գործընկերներին: «Եվ Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես մենք պատրաստ ենք արդեն իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթաց»,-ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը հավելեց. «Ավտոճանապարհների և երկաթուղիների նախագիծը մենք անվանում ենք հայկական խաչմերուկ, որովհետև այստեղ մենք ըստ էության գործ ունենք հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք խաչմերուկի հետ: Եվ այդ խաչմերուկի գործադրումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով»:

Հայերեն English Русский Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում