Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է չինական շուկայի հետ համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերությունների տվյալների հավաքագրում

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է չինական շուկայի հետ համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերությունների տվյալների հավաքագրում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է չինական շուկայի հետ համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերությունների տվյալների հավաքագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Եթե գործունեություն եք ծավալում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության,սննդի արդյունաբերության (հյութեր, կաթնամթերք, չիր, ջեմ, պահածոներ, ալկոհոլ , ջուր և այլն) ոլորտներում, հետաքրքրված եք չինական շուկայում երկարաժամկետ և կայուն համագործակցության հնարավորություններով, ձեր ընկերությունը կարող է ապահովել մեծ արտադրական ծավալներ, առաջարկում ենք լրացնել տվյալների հավաքագրմանհայտը՝ անգլերենով»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում